ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել։
ՀՀ ՔԿ մամուլի ծառայության հաղորդմամբ, հայտնաբերվել է կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանը` մահացու հրազենային վնասվածքով
2017 թ.–ի մայիսի 14–ին ժամը 15:15-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով:
«ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Ա.Արշակյանի մահվան հանգամանքները», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում