ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը մտադիր է մեկ ծրագրի շրջանակում լուծել Սպիտակի ավերիչ երկրաշարժի տուժածների բնակարանային խնդիրը: Այդ մասին հինգշաբթի կառավարության նիստից առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Загружается новость ... "Лево"
Ավելի վաղ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտնել էր, որ 2020 թ.-ին նախատեսվում է լուծել վերջին 453 ընտանիքների բնակարանային հարցը:
«Մենք կլուծենք քաղաքացիների բնակարանային խնդիրը, որոնց նկատմամբ դե յուրե ամրագրված են պետության պարտականությունները: Այդ նպատակով կհատկացվի 3 մլրդ դրամ (մոտ 6,2 մլն դոլար)», - ասաց Փաշինյանը:
Ըստ նրա, խնդրի լուծման մեթոդաբանությունը կհաստատվի հետագա քննարկումների ժամանակ:–0–