ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Տեղական ժամանակով ժամը 11։00–ի տվյալներով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 79 686 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 9,39%–ը, տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։
Նրա խոսքով, ընտրացուցակներում ներառված է 848 343 մարդ։
ԿԸՀ–ի տվյալներով, Աջափնյակ վարչական շրջանում ժամը 11։00–ի դրությամբ քվեարկել է ընտրողների 9,18%–ը, Ավանում` 10,94%–ը, Արաբկիրում` 8,21%–ը, Դավթաշենում`10,52%–ը, Էրեբունիում` 9,3%–ը, Կենտրոնում` 7,28%–ը, Մալաթիա–Սեբաստիայում` 9,77%–ը, Նոր Նորքում` 10,7%–ը, Նորք Մարաշում` 9,86%–ը, Նուբարաշենում` 11,49%–ը, Շենգավիթում` 10,83%–ը, Քանաքեռ–Զեյթունում` 8,61%–ը։
Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ` չորս դաշինք և 8 կուսակցություն: «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, թեկնածու՝ Նաիրա Զոհրաբյան, «Երևանի հանրություն» դաշինք, թեկնածու՝ Անահիտ Թարխանյան, «Երևանցիներ» դաշինք, թեկնածու՝ Արարատ Զուրաբյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն, թեկնածու՝ Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն» կուսակցություն, թեկնածու՝ Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, թեկնածու՝ Մանվել Գասպարյան, «Իմ քայլը» դաշինք, թեկնածու՝ Հայկ Մարության, «Լույս» դաշինք, թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, «Դաշնակցություն» կուսակցություն, թեկնածու՝ Միքայել Մանուկյան, «Հայք» կուսակցություն, թեկնածու՝ Գևորգ Հովսեփյան, Ռեֆորմիստների կուսակցություն, թեկնածու՝ Արտակ Ավետյան, «Օրինաց երկիր» կուսակցություն, թեկնածու՝ Մհեր Շահգելդյան։–0–