Հայ պատգամավորն առաջարկում է բանակ զորակոչել նաև աղջիկներին

02.05.2016, 15:42
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն  ներդնել նաև հայ աղջիկներ համար:
Հայ պատգամավորն առաջարկում է բանակ զորակոչել նաև աղջիկներին

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն  ներդնել նաև հայ աղջիկներ համար:

«Մեր աղջիկները պետք է բանակում առնվազն երեք ամսվա ծառայություն անցնեն», - երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավորը, ով չորս աղջկա և մեկ տղայի հայր է:

Պատասխանելով լրագրողների հարցին` Պողոսյանն ընդգծեց, որ նման օրենքի ընդունման դեպքում նրա բոլոր դուստրերը պատրաստ են ծառայել բանակում:

«Հայաստանում տարեցտարի աճում է տարբեր ռազմական դպրոցներում սովորող աղջիկների թիվը: Մենք պետք է լրջորեն քննարկենք բանակում հայուհիների ծառայության հնարավորությունն` ապացուցելով հասարակությանը, որ դրանում ոչ մի վատ բան չկա», - ավելացրեց Պողոսյանը: -0-