ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս օրերին Հանրային հեռուստաընկերությունում խառնաշփոթ է։
Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների նոր տնօրենի նշանակումից հետո կադրային փոփոխություններ են ընթանում, գրում է «Ժողովուրդը»։
Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը հեռացվել է աշխատանքից։ Նա հայտնել էր. «Նոր մարդիկ են եկել, որոնք ուզում են իրենց թիմով աշխատել, նոր ոճով աշխատել, իրենց ձեռագրով աշխատել։ Անկեղծ ասած՝ ողջունում եմ իրենց ձեռագիրն ու աշխատանքը», գրում է թերթը։
Թերթի տեղեկություններով, Նվեր Մնացականյանից հետո Հանրային հեռուստաընկերությունը կլքի հաղորդավար-մեկնաբան Զարուհի Ալթունյանը, որը Գևորգ Ալթունյանի բարեկամն է։
Գևորգ Ալթունյանը զբաղեցնում էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնը։ Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում Է Հարություն Հարությունյանը, գրում է թերթը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում