ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Երևանում, որ հաջորդ տարի Ռուսաստանը կպահպանի հատուկ գինը Հայաստան մատակարարվող գազի համար։
«Հայաստանի տնտեսության համար առանցքային դեր ունեցող հարցի շուրջ որոշում է ընդունվել։ Մենք որոշել ենք պահպանել հատուկ գինը հաջորդ տարվա համար, չնայած ավելի վաղ պայմանավորվածություն է ձեռք բերվել ուրիշ ցուցանիշների առումով», – ասել է նա։ –0–