ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների շրջանակում կիրակի Կարապի լճին հարակից տարածքում անցկացվեց Ձմերուկի VI փառատոնը։
Ավանդական փառատոնի շրջանակում մասնակիցներն ու հյուրերը ոչ միայն կարողացան հիանալ ձմերուկից պատրաստված ամենադժվարին ֆիգուրներով և զարդերով, այլև համտեսել այն։
Փառատոնը մեկնարկեց դիմակահանդես–շքերթով, որն անցավ Կարապի լճից մինչև Հյուսիսային պողոտա։
Իսկ փառատոնը նշանավորվեց մրցույթներով, հյուրասիրությամբ, երաժշտական ծրագրով և ուրախ խաղերով։–0–