ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբը, որը ստանձնել է «Սասնա ծռերի» անդամների իրավունքների պաշտպանությունը:
Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը, հաղորդում է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ–ն։
Խմբի բոլոր անդամներն ունեն փաստաբաններ, բացի 8 անդամից, որոնց հարազատները դեռևս չեն արձագանքել ու չեն դիմել պաշտպանության համար, նրանք են Արմեն Բիլյանը, Մարտիրոս Հակոբյանը, Հովհաննես Վարդանյանը, Արայիկ Հակոբյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արթուր Սարգսյանը (խմբին սնունդ հասցնողը), Արթուր և Գևորգ Մելքոնյանները։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում