Ցուցարարները ներկայացրեցին իրենց պահանջները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

09.04.2016, 16:45
Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի կազմակերպիչները, որոնք բողոքում են միջազգային կազմակերպությունների անգործության դեմ, պատրաստել են պահանջներով ուղերձ` հասցեագրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին։
Ցուցարարները ներկայացրեցին իրենց պահանջները ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի կազմակերպիչները, որոնք բողոքում են միջազգային կազմակերպությունների անգործության դեմ, պատրաստել են պահանջներով ուղերձ` հասցեագրված ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Մարինե Մանուչարյանը, միջոցառման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը հայկական կողմի պահանջներին։

«Մենք, մասնավորապես, պահանջում ենք Ղարաբաղը դարձնել բանակցային կողմ, Ռուսաստանից պահանջում ենք դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, քանի որ ՌԴ–ն ԵԱՀԿ ՄԽ–ի համանախագահ է, ինչպես նաև պահանջում ենք կանխել խաղաղապահների մտցնումը շփման գիծ, հանել Թուրքիային  ԵԱՀԿ–ից` որպես հակամարտության հարցում շահագրգիռ կողմ», – ասաց Մանուչարյանը։

Նա նշեց, որ պահանջներով նամակը կփոխանցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնուհետև ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ–ի դեսպանատներ, ինչից հետո ակցիան կավարտվի։ –0–