Չորեքշաբթի` օգոստոսի 8–ի առավել ուշագրավ նորությունները
09.08.2018,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` օգոստոսի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ԱԱԾ–ն հաղորդել է, որ «Մարտի 1-ի» գործով կատարված խուզարկությամբ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակի ռազմամթերք։ Ձերբակալվել է Աբրահամյանի եղբայրն ու ևս մեկ անձ: Գերատեսչությունը նաև հրապարակել է տեսանյութ։
- ԱՀ ՊՆ–ն տեղեկացրել է, որ հակառակորդի դիրքերից մեկում գրանցվել է ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ հետո` մոտ 10 կրակոց։
- Դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
- «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է գրեթե 25 հազար դոլարով։–0–