Չորեքշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունները
04.10.2018,
08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հոկտեմբերի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
- ՀՀ նախագահը ստորագրել է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու հրամանագրերը։ Միաժամանակ, ՀՀ վարչապետը ներկայացրել է նախարարներ նշանակելու չափանիշները։
- Խորհրդարանական ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում։ Մասնավորապես, ՀՀԿ–ի դիրքորոշումն է ներկայացրել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին հայտարարել է, որ ԲՀԿ–ն չունի հստակ պայմանավորվածություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու հարցում։ ՀՅԴ–ն էլ պարզաբանել է Ազգային համաձայնության կառավարությունը լքելու պատճառները։
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման երկու տարբերակ։ Միաժամանակ, ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել երկրում ստեղծված ճգնաժամանային իրավիճակի և այն լուծման ուղիների վերաբերյալ։–0–