ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այս րոպեներին Երևանում բողոքի երթ է անցկացվում` ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։
Ցուցարարները սկզբում հավաքվեցին «Ազատության» հրապարակում և այս րոպեներին երթով շարժվում են դեպի Կառավարության շենք։
Загружается новость ... "Лево"
Ցուցարարները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի Արթուր Սարգսյանին հուղարկավորեն Եռաբլուրում։ Նրանք նաև պահանջում են պատժել բոլոր նրանց, ովքեր ուղղակիորեն և անուղղակիորեն կապ ունեն Սարգսյանի մահվան հետ։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մահացել է նախօրեին «Արմենիա» ԲԿ–ում։–0–