Բարձրաստիճան սպաները կալանավորվել են
03.06.2016,
18:19
Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետեր Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի, գնդապետեր Արմեն Մարգարյանի և Մհեր Պապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։
«Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։
ՀՀ ՔԿ–ն հրապարակել է բարձրաստիճան սպաների ձերբակալման մանրամասները>>
Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։
Երկրորդ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գնդապետը, ի պաշտոնե պատասխանատու լինելով գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, բարենպաստ պայմաններ է ստեղծել՝ մի շարք ապրանքների ձեռք բերման մրցույթում կոնկրետ ընկերության հաղթելու հավանականության համար։ Արդյունքում՝ իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր՝ շուկայականից շատ ավելի բարձր գներով 29 անվանում ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ։
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետ Արմեն Մարգարյանին հունիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով ( իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը), Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
«Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0–