527.39
7.13
475.9
+29
Եղանակը Երևանում
Հայ

Բախումներ Իջևանում. կառավարությունը որոշում է, թե ինչ անել և ով է մեղավոր (ՎԻԴԵՈ)

15:33
18 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի կառավարության նիստից առաջ մեկնաբանել է նախօրեին Իջևանում քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները:                 

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատման դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը: ՔԿ–ի հաղորդմամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 13 անձ:

«Նախօրեին Իջևանում տեղի է ունեցել անթույլատրելի բան: Անտառների ապօրինի հատմամբ զբաղվողները ակցիայի են կազմակերպել, չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին և վնասվածքներ են հասցրել ոստիկաններին: Արդյունքում, անտառների ապօրինի հատմամբ զբաղվողները փորձել են ոչ օրինական պայմաններ պարտադրել կառավարությանը», - ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ նման փորձերը կստանան կոշտ պատասխան, ինչից հետո դիմեց Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին` խնդրելով հաշվետվություն ներկայացնել իրավիճակի վերաբերյալ:

Ըստ Մովսիսյանի, քաղաքացիների դժգոհությունը կապված է նրա հետ, որ Լոռու և Տավուշի մարզերում ստեղծվել են անցակետեր, որոնք կանխել են ապօրինի հատած ծառերի դուրս բերումը:

«Ներկա պահին ոստիկանական հոսպիտալում բուժում է ստանում 8 ոստիկան, նրանց առողջական վիճակը բավարար է, նրանցից երկուսը դուրս կգրվեն, մնացածը կմնան ամբուլատոր հսկողության ներքո», - հայտնեց նա:

Մովսիսյանը հայտնեց նաև, որ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն ցուցաբերելու հտկանիշներով, 19 մարդ բեռման է ենթարկվել, որոնցից 13–ը ձերբակալվել է, մանացածն ազատվել են ստորագրությամբ չհեռանալու մասին:

Ի ատասխան վարչապետը նշեց, որ ի սկզբանե բերման ենթարկվածների թիվը պետք է ավելի շատ լիներ, իսկ ավելի կոնկրետ 36 և հետաքրքրվեց, թե որտեղ են մնացածները:

«Գիշերն անցկացվել են օպերատիվ միջոցառումներ, բոլոր հասցեներով մեկնել են խմբեր, որպեսզի բերման ենթարկեն այն մարդկանց, որոնց անուների ցուցակը մենք ունեինք: Սակայն դա չհաջողվեց անել, քանի որ նրանք չեն հայտնաբերվել նշված բնակության վայրերում: Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ»,- հայտնեց Մովսիսյանը` բացառելով, որ այդ քաղաքացիները կարող էին լքել երկրի տարածքը:

Ի՞նչ է կատարվում Հայաստանի անտառների հետ

Հետո վարչապետը դիմեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին` հարցնելով, թե ինչ է իրականում տեղի ունենում այդ ոլորտում:

Նախարարը նշեց, որ երկու շաբաթ առաջ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի ներդրվել է քրեական պատասխանատվություն կրկնակի անօրինական ի անտառահատումների համար:

Միաժամանակ Գրիգորյանը նշեց, որ բնակչությանն անվճար տրամադրվում է վառելափայտ։

«Ակցիայի նպատակն է վառելափայտ տեղափոխելու հնարավորություն ստանալ, իսկ անցակետերը խոչընդոտում են», – ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ կանխվել են խարդախ գործողություններ, որոնց դեպքում քաղաքացիները ստանում են ծառեր հատելու թույլտվություն, սակայն այդ թույլտվությունից օգտվում են բազմաթիվ անգամ, քանի որ պատշաճ մակարդակով մոնիտորինգ չէր իրականացվում։  

«Այս պահին հարուցվել են տասնյակ քրեական գործեր տարբեր անտառային տնտեսություններում, և այդ գործընթացը կշարունակվի», – ասաց Գրիգորյանը

Նախարարը նաև հայտարարեց, որ հիմա հարկավոր է կիրառել մաքսիմալ խիստ պատիժ, քանի որ այս դեպքում խոսքը ծառերի հատման մասին չէ քաղաքացիների պահանջարկը բավարարելու համար։

Գործազրկություն և այլընտրանքներ

Անդրադառնալով միջադեպի սոցիալական մասին` Փաշինյանն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ անտառը կտրողները ոնց եղել են խեղճ ու կարկ, այնպես էլ մնացել են։

«Նրանց կյանքում ոչինչ չի փոխվում։ Այո, մի խումբ մարդիկ, ովքեր շահագործում են նրանց, հարստանում է, սակայն սև գործ անողների կյանքում ոչինչ չի փոխվել», – հայտարարեց վարչապետը։

Դրան ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ քանի որ մարզերում ընթանում է ակտիվ ճանապարհաշինություն, ապա առաջանում է աշխատատեղերի պակասուրդ, և մարզպետը պայմանավորվել է որոշ ընկերությունների հետ մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում։

«Խոսքը մոտ 200 աշխատատեղի մասին է ոչ միայն ճանապարհաշինության ոլորտում։ Առաջարկը փոխանցվել է (ցուցարարներին, խմբգր.), սակայն պատասխան չի ստացվել», – տեղեկացրեց նա:

Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ երկրում կա վառելափայտով ջեռուցման խնդիր և որպես այլընտրանք արդեն մեկ տարի է դիտարկվում են պելետներն ու բրիկետները, որոնց արտադրությունը պետք է սկսվի Հայաստանում։

Վարչապետը նշեց, որ քաղաքացիների մոտ չպետք է ստեղծվի տպավորություն, որ կառավարությունը լսում է նրանց խնդիրներն ու անտեսում։

«Սակայն մյուս կողմից ապօրինի և անսկզբունք համաձայնագրեր չպետք է կնքվեն», – հայտարարեց Փաշինյանը։–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:59
21 Օգոստոսի 2019
Երևանում կարող է գրանցվել օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ
Հայհիդրոմետծառաությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
08:00
21 Օգոստոսի 2019
Երեքշաբթի` օգոստոսի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` օգոստոսի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
20:19
20 Օգոստոսի 2019
Հայաստանում ընդայնվել է «Կյանքի ստենտ» անվճար ծրագիրը
Փոփոխությունների արդյունքում մեր շատ քաղաքացիներ, ովքեր դուրս էին մնում ծրագրից, այսուհետ կընդգրկվեն դրանում:
17:57
20 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը «կանաչների» ակցիայի մասին. նրանց գործողությունները չէին բխում օրենքից
«Արդիական չեն ոչ ճանապարհ փակելը, ոչ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը», - նշում են ոստիկանությունից:
16:41
20 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է կատարել բանկային գործարքներ ` Վիդեո Բանկինգի օգնությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկում է նոր հեռահար ծառայություն` Վիդեո Բանկինգ:
16:12
20 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերականեր (ՖՈՏՈ)
Հին տերմինալի կիրառման հնարավոր տարբերակաների և ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել:
14:51
20 Օգոստոսի 2019
ԱԱԾ–ն կստուգի Ամուլսարի գործարքում առկա կոռուպցիոն հետքերը
Հայաստանի ԱԱԾ–ն կստուգի ԶԼՄ–ներում և սոցցանցերում հրապարակած հաղորդումներն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման գործարքում կոռուպցիոն հետքի առկայությունը։
12:46
20 Օգոստոսի 2019
Ռոբերտ Քոչարյանի գործը փոխանցվել է նոր դատավորի
2008 թվականի մարտի 1–ի քրեական գործը փոխանցվել է Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
10:52
20 Օգոստոսի 2019
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին
Հանդիպման վերաբերյալ տեղեկությունը հայկական ԶԼՄ–ներին հաստատել են հաստատել են ԿԽՄԿ ներկայացուցչությունում։
08:00
20 Օգոստոսի 2019
Երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` օգոստոսի 19–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
22:30
19 Օգոստոսի 2019
Փաշինյանի մեկուկեսժամանոց ելույթի թեզիսներն Ամուլսարի հարցով. հակիրճ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի երեկոյան ուղիղ եթեր ունեցավ իր Facebook–ում