ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Առողջապահության ազգային ինստիտուտի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը։
Նախարարությանն առընթեր Առողջապահության ազգային ինստիտուտը հունիսի 1–ին բողոքի ակցիա է անցկացրել գերատեսչությունում` պահանջելով թողնել պաշտոնում ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանին, որին առողջապահության նախարարը մտադիր էր նշանակել իր խորհրդական։
«Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենին առաջարկել եմ գալ ինձ խորհրդական, ինչը նշանակում է ավտոմատ, որ նա պետք է ազատվեր նախկին պաշտոնից։ Ի դեպ առաջարկել եմ խորհրդական հիմա, ապագայում ավելի բարձր պաշտոնի անցնելու նպատակով, նույնիսկ նախարարի տեղակալի մասին էր խոսքը գնում։ Ու կարծես թե նա համաձայնվել էր։ Բայց ինստիտուտի անձնակազմը, չուզենալով փոխել ստատուս–քվոն, իսկ ստատուս–քվոն այս դեպքում որոշների համար առավոտը 10–ին գալն էր, իսկ 15–ին գնալն էր տուն ու անհասկանալի է, թե ինչով զբաղվելն էր, կազմակերպում է մի իրարանցում Առողջապահության ազգային ինստիտուտում», – նշել է Թորոսյանը Facebook–յան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Եվ հետևաբար նա մնում է այդ ինստիտուտի տնօրեն, մինչև մտածեք, թե ինչպես եք այդ ինստիտուտը ոտքի կանգնեցնում, քանի որ փաստացի այն պրակտիկորեն չաշխատող մի ինստիտուտ էր», – նշել է Թորոսյանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում