440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը հանդես է գալիս որպես խաղաղության արտահանող. տեսաբան

19:19
18 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմը Սարգսյան–Ալիև հանդիպման շրջանակում հանդես կգա որպես խաղաղության արտահանող, հայտարարեց քաղաքական տեսաբան Կոնստանտին Պետրոսովը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19–ին Բեռնում` ԵԱՀԿ ՄԽ–ի միջնորդությամբ։

«Բեռնում կայանալիք հանդիպման սպասումները կարելի է ձևակերպել որպես շփման գծում այսօր գոյություն ունեցող լարվածության աստիճանի նվազման փորձ։ Երևանն այս դեպքում հանդես է գալիս որպես խաղաղության արտահանող, և դա հասկանալի է», – ասաց Պետրոսովը ուրբաթ «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագիտական ակումբի առաջին նիստի ժամանակ։

 ԱՄԻ «Նովոստի–Արմենիայի» Փորձագիտական ակումբի առաջին նիստի լուսանկարները կարելի է դիտել այստեղ>>

Նրա խոսքով` այլ հարց է, թե որ դիրքից է հանդես գալու պաշտոնական Բաքուն, որտեղ վերջերս կան շատ լուրջ ներքին խնդիրներ։ «Դեռևս անհասկանալի է, թե ադրբեջանական կողմն ինչ օրակարգով է ներկայանալու հանդիպմանը», – ընդգծեց Պետրոսովը։

Փորձագետը միաժամանակ կոչ արեց հայկական ԶԼՄ–ներին հղում չանել ադրբեջանական աղբյուրների վրա, չտարածել ապատեղեկատվություն, այլ փորձել ձևավորել սեփական տեղեկատվական օրակարգը, ինչը շատ կարևոր է հատկապես նորությունների տրամադրման տեսակետից։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը