436.87
4.38
404.47
+1
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տեղի է ունեցել ԱՄՒ «Նովոստի–Արմենիայի» Փորձագիտական ակումբի առաջին նիստը

18:39
18 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ Երևանում տեղի է ունեցել «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագիտական ակումբի առաջին նիստը, որի թեման էր դեկտեմբերի 19–ին Բեռնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ինչպես նշեց նիստի մասնակից, Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ԱՄԻ «Նովոստի–Արմենիայի» Փորձագիտական ակումբի ստեղծումը շատ կարևոր քայլ է հանրապետության քաղաքական, գիտական, լրագրողական և հասարակական ոլորտներում։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովն իր հերթին վստահություն հայտնեց, որ «Նովոստի–Արմենիա» գործակալության Փորձագիտական ակումբը լուրջ վերլուծական հարթակ կդառնա։

 «Հայաստանում այսօր կան բազմաթիվ փորձագիտական հարթակներ, սակայն ես վստահ եմ, որ այս հարթակը կստեղծի փորձագիտական և վերլուծական միջավայր, կթելադրի միտումներ», – ասաց Մարգարովը։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիայի» Փորձագիտական ակումբի առաջին նիստի լուսանկարները կարելի է դիտել այստեղ>>

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն, ԱՄԻ «Նովոստի–Արմենիայի» խորհրդի նախագահ Կոնստանտին Պետրոսովն ընդգծեց, որ Փորձագիտական ակումբը ստեղծվել է նաև հայկական մեդիադաշտի կարիքները բավարարելու համար։

«Ցանկացած լրատվամիջոցի համար գլխավորը փորձագետներից օպերատիվ մեկնաբանություններ ստանալու հնարավորությունն է։ Այդ պատճառով էլ մենք ստեղծել ենք Փորձագիտական ակումբն ու նախատեսում ենք, որ այն կգործի հենց մեր գործընկերների կարիքները բավարարելու համար», – ավելացրեց նա։

Ակումբի նպատակն է «Նովոստի–Արմենիա» գործակալության (newsarmenia.am) հարթակի միջոցով քննարկել Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգին վերաբերող ամենակարևոր խնդիրները։

 «Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեջբերմամբ կայուն, առաջատար դիրքեր է զբաղեցնում արտասահմանյան ԶԼՄ–ներում` լինելով Հայաստանից ստացվող հավաստի և օպերատիվ տեղեկատվության հուսալի աղբյուր։

Հիմա www.newsarmenia.am գործակալության կայքում ամսական դիտումների թիվը գերազանցում է 500 հազարը, ընդ որում` դրանց կեսը բաժին է ընկնում Հայաստանի ընթերցողներին։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (www.newsarmenia.am) 1996 թվականի մայիսի 1–ից գործող «ԱՌԿԱ» հեղինակավոր մեդիահոլդինգի մի մասն է։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև` www.telecom.arka.am  և բարձր տեխնոլոգիաների պորտալը, www.armbanks.am ֆինանսաբանկային պորտալը, www.finstore.am գործարար տեղեկատվության ինտերնետ–խանութը, Adnet.am գովազդային ցանցը, ԱՌԿԱ Style կայքը և MediaGid.am լրատվական ագրեգատորը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ
12:49
20 Փետրվարի 2024
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել․ նրանց մեղադրանք է ներկայացվել
ՊԵԿ պաշտոնյաները 400 հազ․ դրամ կաշառք են վերցրել ու կեղծիք կատարել
11:55
20 Փետրվարի 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Ամփոփվել են 2024-2025 ուսուտարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ