Երևանի քաղաքապետարանը մտադիր է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը

13.09.2017, 11:12
Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը։
Երևանի քաղաքապետարանը մտադիր է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը, գրում է «Ժողովուրդը»։

Загружается новость ... "Лево"

«Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է», – նշում են հոդվածի հեղինակները։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ այս ընթացքում քաղաքապետարանը ձևափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից:

Загружается новость ... "Право"

«Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթևեկեն, այլ նստեն մի երթուղային և իջնեն իրենց ցանկացած կանգառը», – նշվում է հոդվածում։

Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը օրաթերթի հետ զրույցում նշել է, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը։–0–