ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Երևանի կենտրոնում կգործարկվեն նոր արագաչափ սարքեր:
Загружается новость ... "Лево"
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017թ.–ի հոկտեմբերի 23-ից կգործարկվեն Սայաթ Նովա-Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
«Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», – նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: –0–