440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

Վիեննայում նախատեսված Սարգսյան–Ալիև հանդիպումը չի նշանակում, որ բանակցությունները վերսկսվում են. փորձագետ

19:55
16 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Վիեննայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը, որը նախաձեռնել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, չի նշանակում, որ բանակցային գործընթացը վերսկսվում է, երկուշաբթի լրագրողներին հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Քաղաքագետի կարծիքով` ՀՀ նախագահն Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված հանդիպումների ընթացքում ուշադրությունը կենտրոնացնելու է Արցախի անվտանգության երաշխիքների ապահովման անհրաժեշտության վրա։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն երկուշաբթի. Մոգերինի>>

«Համանախագահները կփորձեն ստեղծել մթնոլորտ, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացի վերսկսման համար, սակայն ինչպես հայտարարում են միջնորդները, Վիեննայում նախատեսված հանդիպումներն ընդամենը խորհրդակցություններ են», – ասաց Մելիք–Շահնազարյանն ու ավելացրեց, որ Ադրբեջանը փորձում է հանդիպումները ներկայացնել որպես բանակցությունների վերսկսում` պնդելով, թե հայկական կողմի պայմանները չեն բավարարվել։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը պաշտոնական Երևանի ներկայացրած պայմանների շրջանակում է։

Ղարաբաղյան իրավիճակի սրումը կարող է հանգեցնել պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև. Շտայնմայեր>>

Մելիք–Շահնազարյանի խոսքով` Վիեննայում նախատեսված հանդիպումը հիանալի հնարավորություն է Երևանի համար ներկայացնելու միջնորդներին սեփական հստակ դիրքորոշումը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

Ավստրիայի մայրաքաղաքում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, Սերժ Սարգսյանը կանցակացնի մի շարք աշխատանքային հանդիպումներ:

ՄԽ-ի համանախագահները նախորդ շաբաթ հայտարարեցին Ավստրիայի մայրաքաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու մտադրության մասին: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան հայտնել է, որ այդ հանդիպմանը մտադիր է մասնակցել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Վիեննայում մայիսի 16-17–ը կգտնվի նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` Լիբիայի կարգավորման հարցով նախարարական խորհրդակցությանը և Սիրիայի օժանդակության միջազգային խմբի նիստին մասնակցելու նպատակով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԱՄՆ–ն հանդես կգա որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպիչ։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը