Վերին Լարսի անցակետը փակ է

24.06.2016, 21:12
Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է քարաթափման հետևանքով:
Վերին Լարսի անցակետը փակ է
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես փակվել է քարաթափման հետևանքով, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկությանը։

«Նախնական տվյալներով անցակետը փակ կլինի մոտ մեկ շաբաթ», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ը նաև տեղեկացնոմ է, որ հունիսի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

ԱԻՆ–ը նաև զգուշացնում է, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: -0-