416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցրել է ավտովարկերի տոկոսադրույքները

12:26
03 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ավտոմեքենաներ ավելի մատչելի` առաջարկելով նվազեցված տոկոսադրույքներով ավտովարկեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման վարկեր՝ սկսած 14%-ից։

Բանկը նաև տրամադրում է շուկայում աննախադեպ հնարավորություն՝ արդեն ներմուծված ավտոմեքենաների վարկավորում, որոնք ներկրվել են ՀՀ ավտովարկի հայտի ներկայացումից առաջ 30 օրվա ընթացքում։

Ավտովարկերը տրամադրվում են նվազագույն տոկոսադրույքով՝ 14%, վարկի մարման ժամկետը կազմում է մինչև 5 տարի, գումարը՝ 500 հազարից մինչև 24 մլն ՀՀ դրամ, կանխավճարը՝ սկսած 20%-ից, ավտոմեքենայի արտադրման առավելագույն ժամկետը՝ 10 տարի։

«Բանկն իր հաճախորդներին առաջարկում է ավտովարկավորման ձևակերպման հետևյալ ակնհայտ առավելությունները․ հայտ ներկայացնելու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ (հանրային ծառայությունների համարանիշ), իսկ եկամտի մասին տեղեկանքը պահանջվում է միայն այն դեպքում, երբ հաճախորդն աշխատավարձը չի ստանում ՎՏԲ-Հայաստան Բանկում», – նշվում է բանկից ստացած հաղորդագրության մեջ։

Հայտով նախնական որոշումը ընդունվում է նվազագույն ժամկետներում․ առաջնային շուկայի դեպքում՝ մինչև 5 ժամ, իսկ երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխատանքային օր։

Ավտոմեքենայի գնահատման համար անհրաժեշտ չէ օգտվել անկախ գնահատող ընկերության ծառայություններից։ Բանկն անվճար անցկացնում է ավտոմեքենայի գնահատումը։

Վարկի ողջ ընթացքում Բանկի կողմից իրականցվում է վարկառուի և ավտոմեքենայի ապահովագրություն։ Վարկ ստանալու համար կարող են դիմել 23 տարեկանը լրացած ՀՀ ռեզիդենտ-ֆիզիկական անձինք։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին
13:40
25 Ապրիլի 2024
Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ քաղաքացիներն աջակցություն են հայտնում Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
Քաղաքացիները փորձում են փողոցներ փակել՝ աջակցություն հայտնելով Տավուշում սահմանազատման դեմ բողոքողներին
12:45
25 Ապրիլի 2024
Ապրիլի 28–ին Երևանի որոշ փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
Ուշադրություն․ ապրիլի 28–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
11:47
25 Ապրիլի 2024
Քրվարույթ է նախաձեռնվել նախօրեին Երևանում բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով
Կինը ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել ոստիկանի մարմնի տարբեր հատվածներին
11:17
25 Ապրիլի 2024
Հայաստանն ու Չեխիան քննարկում է ռազմատեխնիկական համագործակցությունը
Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները