ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Տաշքենդում Կարեն Կարապետյանին նստացրել են Հայաստանի շրջված դրոշի առջև։
Ուզբեկստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Տաշքենդում մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Նիստի օրակարգում էր մոտ երկու տասնյակ հարցեր, կապված ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը տնտեսական և այլ ոլորտներում։
Նիստի լուսանկարներում երևում է, որ ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները նստած են իրենց երկրների դրոշների առջև, իսկ Կարեն Կարապետյանը նստած է Հայաստանի շրջված դրոշի առջև։
Նիստի կազմակերպիչները շփոթել են ՀՀ դրոշի գույների հերթականությունը` կարմիր կապույտ ծիրանագույն գույները ներկայացնելով հակառակ հերթականությամբ։ –0–