Սեյրան Օհանյանը հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի մասին

22.12.2016, 12:08
Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր:
Սեյրան Օհանյանը հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի  մասին
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այն, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն աղմուկով էր լինելու, կասկածից վեր էր, գրում է «Ժողովուրդը»։

«Ի վերջո, նա 8 տարի լինելով պաշտպանական գերատեսչության ղեկավար՝ վստահաբար հասցրել է իր համար ռեսուրսներ կուտակել։ Խոսքը և՛ ֆինանսական, և՛ մարդկային ռեսուրսների մասին է, որոնք շատ կարևոր են քաղաքական դաշտ մուտք գործելու համար», – գրում են հոդվածի հեղինակները։

Իսկ հիմա նա քաղաքական դաշտում կգործի իրական ընդդիմադիր, իշխանական, թե վերահսկելի ընդդիմադիր դաշտում, ապագան ցույց կտա։

Բայց «Ժողովուրդ» օրաթերթին պարբերաբար լուրեր են հասնում այն մասին, որ Սեյրան Օհանյանը հասարակական ու քաղաքական բոլոր դեմքերի հետ հանդիպումների ժամանակ շատ կոպիտ է արտահայտվում ՀՀԿ-ի մասին ։

«Իսկ թե ինչն է նրան զայրացրել, այդ աստիճան ագրեսիվացրել, թերևս, դժվար չէ հասկանալ։ Նա ինչ-որ պահից դարձավ նախագահական նստավայրի երիտթևի թիրախը։ Բայց մյուս կողմից չպետք է մոռանալ, որ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ», – նշում են հոդվածի հեղինակները։–0–