ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորս օր առաջ Սևանա լճում կորած Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Հոկտեմբերի 31–ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և
չեն վերադարձել։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ն և Ա. Կ.-ն։ –0–