480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան–Ալիև հանդիպման փաստն ակնկալվող արդյունքներից ավելի կարևոր է. քաղաքագետ
19:03
18 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 19–ին Բեռնում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման փաստն այսօր ավելի կարևոր է, քան ակնկալվող արդյունքները, ուրբաթ «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագիտական ակումբի առաջին նիստի ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի քաղաքական ուսումնասիրությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Սարգսյան–Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 19–ին Բեռնում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

 Երևանում տեղի է ունեցել ԱՄՒ «Նովոստի–Արմենիայի» Փորձագիտական ակումբի առաջին նիստը>>

«Իրականում, այս հանդիպումը հենց հիմնական արդյունքն է` հաշվի առնելով բանակցային գործընթացի երկարատև բացակայությունը։ Ոչ ոք չի ակնկալում, որ հանդիպումից հետո կարող է բանակցային գործընթացում գրանցվել զգալի առաջընթաց», – ասաց Մինասյանը։

Միաժամանակ նա հնարավոր է համարում, որ նախագահների հանդիպումը կարող է ֆորմալ կամ սիմվոլիկ ձևով ազդել ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության վրա։

ԱՄԻ «Նովոստի–Արմենիայի» Փորձագիտական ակումբի առաջին նիստի լուսանկարները կարելի է դիտել այստեղ>>

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:56
25 Հունիսի 2017
Վրաստանում վթարված ավտոբուսն անօրինական ուղևորափոխադրում է իրականացրել
Վրաստանի Մառնեուլի - Թբիլիսի ավտոճանապարհին վթարվել է ուղևորափոխադրում իրականացնող հայկական ավտոբուս։
17:52
24 Հունիսի 2017
Տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին գրառում է կատարել Facebook-ում:

15:28
24 Հունիսի 2017
Նոր տեղեկություններ տուժած զինծառայողների մասին. նրանցից մեկը կոտրվածքներ ունի
Գեղարքունիքում այսօր առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 14 զինծառայողներից 8-ը տեղափոխվել են Երևան:
12:17
24 Հունիսի 2017
Գեղարքունիքում ավտովթարից տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր է. ՊՆ
Գեղարքունիքում առավոտյան ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ԳԱԶ 66–ի ՃՏՊ–ի հետևանքով տուժած 7 զինծառայողների վիճակը ծանր  է:
11:23
24 Հունիսի 2017
Ռուբեն Գևորգյանցի հարազատները խնդրում են ծաղկի համար նախատեսված գումարը փոխանցել ՊՆ հաշվեհամարին
Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18։30-20։30, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
10:30
24 Հունիսի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (հունիսի 19–23) կարևոր նորությունների հնգյակը։
20:12
23 Հունիսի 2017
Կապանում դամբարաններ են թալանվել. կասկածյալները պատմում են իրենց գործողությունների մասին (ՎԻԴԵՈ)
Կապանում մ .թ.ա. 1–ին հազարամյակի դամբարաններ են թալանվել։
19:03
23 Հունիսի 2017
Մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողը բուժումը կշարունակի արտերկրում
ՀՀ իշխանությունները կֆինանսավորեն վիրավորված զինծառայողի լրացուցիչ բուժումն արտերկրում:
18:40
23 Հունիսի 2017
Աննախադեպ երևույթ Վանաձորի ծննդատանը. րոպեների տարբերությամբ 12 երեխա է ծնվել (ՎԻԴԵՈ)
Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, 12 երեխա է ծնվել։
17:30
23 Հունիսի 2017
Ո՞րն է Արթիկում շենքի փլուզման պատճառը. պարզաբանել է նախարարը
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը նշել է Արթիկում շենքի փլուզման պատճառը։
16:40
23 Հունիսի 2017
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից
Երևանցիները, հնարավոր է, ազատվեն չարաբաստիկ երթուղային տաքսիներից 2018թ.–ի սկզբին:
15:18
23 Հունիսի 2017
Մեր աշխատանքը ռեստարտ ենք տալիս. Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ կառավարության հերթական նիստում հայտարարել է գերատեսչությունների աշխատանների ռեստարտի մասին: