420.75
4.19
394.07
+15
Եղանակը Երևանում
Հայ

Փորձագետ. Ադրբեջանն է պատասխանատու Հայաստանի հետ սահմանին իրականացված դիվերսիայի համար

13:56
29 Դեկտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս անգամ Ադրբեջանը չի կարող ստել, որ հայկական կողմն առաջինն է խախտել հրադադարի ռեժիմը կամ դիվերսիայի փորձ է կատարել, Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է դեռ Տավուշի դեպքերի մասին։ Հրահանգ չունեն։ Իրենց ձախողված օպերացիայի փաստացի ապացույցներ են թողել մեզ մոտ», - նշել է Մելիք-Շահնազարյանը։

Հակառակորդի դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը ունի երեք զոհ. հայտնի են նրանց անունները>>

«Կարծում եմ՝ սա ևս մեկ հարմար պահ է, որ վերջապես ստիպենք Մինսկի խմբի համանախագահներին հասցեական մեղադրանքներ հնչեցնել և բաց տեքստով ասել, որ հենց Ադրբեջանն է ամեն ինչ անում բանակցային գործընթացը տապալելու ու մշտական լարվածություն պահելու համար», - ավելացրել է փորձագետը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել` տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` հայկական մարտական դիրքերի հատվածում: Մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը տվել է 3 զոհ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
09:48
18 Ապրիլի 2024
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ