441.06
4.43
403.38
-2
Եղանակը Երևանում
Հայ

Պավել Մանուկյանը ցանկանում է մասնակցել իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու դատական նիստին

12:19
28 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ոտքերից հրազենային վիրավորում ստացած Պավել Մանուկյանը ցանկանում է մասնակցել իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկմանը:

«Ես չեմ պատկերացնում, իր ծանր վիճակից ելնելով ոնց է գալու, երկու ոտքերից ունի ծանր հրազենային  վնասվածքներ, եւ երկաթներով ոտքերը  հավաքված են»,- «Էրեբունի» բժշկական կենտրոնում  Մանուկյանին տեսակցելուց հետո հայտարարել է պաշտպան Ինեսա Պետրոսյանը, հաղորդում է a1plus–ը։

Պավել Մանուկյանի որդին՝ 22-ամյա Արամ Մանուկյանը, սակայն, հրաժարվել է մասնակցել խափանման միջոցի միջնորդության քննարկմանը:

Դեռ պարզ չէ, թե երբ կներկայացվի միջնորդություն Պավել Մանուկյանի մասով: Երբ կալանքի որոշումը լինի, նոր միայն  անձին քաղաքացիական հիվանդանոցից կարող են  տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»:

«Կարող են տեղափոխել միայն այն դեպքում, երբ նրանց առողջական վիճակը ներում է և կարող են շարունակական բուժումը ապահովել», – նշել է պաշտպանը։

Պավել Մանուկյանին տեսակցած պաշտպան Ինեսա Պետրոսյանը նաև նշել է, որ Պավելի հոգեվիճակը շատ մարտական է: 

«Նա ասաց, որ իմ ժողովրդին փոխանցեք, որ ես նույն հոգեվիճակում եմ, կպայքարեմ և կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ», - նշել է Ինեսա Պետրոսյանը:

Հուլիսի 26–ի լույս 27–ի գիշերը ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը Facebook–յան էջում հայտնել է, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը։

Նրա խոսքով` տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց:

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ