441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը նախաձեռնում է խորհրդարանի արտահերթ նիստ գումարել Երևանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

14:28
28 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԱԺ ըննդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարել Երևանում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության տակ այս պահին համաձայնել են ստորագրել Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լևոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյան:

Անհրաժեշտ է ևս 35 պատգամավորի ստորագրություն:

Ընդդիմադիր ակտիվիստ Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Ներխուժման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել վեց մարդ` հինգ ոստիկան և զինված խմբի անդամներից մեկը։

«Եթե ունեք որևէ կոնտակտ ԱԺ որևէ պատգամավորի հետ, զանգեք նրան, գրեք, խնդրեք, պահանջեք, որ ստորագրեն այսօր ժամը 17.00-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար», - գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:

Նա հայտնել է, որ համապատասխան ձևաթուղթը ստորագրելու ժամկետը լրանում է 17.00-ին:

Զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու պատճառով ստեղծված լարվածության սրումից հետո առաջին մի քանի օրվա ընթացքում Փաշինյանը հիմնական բանակցողներից էր: Նա ակտիվորեն ելույթ էր ունենում ամենօրյա ցույցերին` կոչ անելով բացառապես խաղաղ ճանապարհով պայքարել իշխանափոխության համար և նշելով արյունահեղությունից խուսափելու անհրաժեշտության մասին:

Սակայն, երբ զինված անձանցից Վարուժան Ավետիսյանը կոչ արեց Փաշինյանին «դադարել օգտագործել շարժումը իր նեղ շահերի նպատակով», պատգամավորը հայտարարեց, որ չի հավակնում ղեկավարել և համակարգել անցկացվող ակցիան:

ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ