Փաշինյանն այսօր հրաժարական չի տա. մամուլի քարտուղար (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
15.10.2018,
15:31
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տա։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տա, երկուշաբթի «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
France24 ֆրանսիական հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսում է հրաժարական տալ հոկտեմբերի 15–ին` խորհրդարանն լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։ Հարցազրույցում նա նաև նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի 10–ին, ինչի կապակցությամբ նա հրաժարական կտա հոկտեմբերի 15–ին։
«Այսօր Փաշինյանը հրաժարական չի տա, իսկ երբ դա տեղի կունենա, չեմ կարող ասել», – ասաց Եղոյանը։–0–

