414.92
4.22
387.63
+14
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյան. 2018 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազ. 713 (ՖՈՏՈ)

01:32
02 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը Հայաստանից մեկնածների և Հայաստան ժամանածների տարբերությունը կազմել է +20 հազար 713։ Այս մասին Facebook–յան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն Հայաստան ժամանածների թիվը 20 հազար 713-ով շատ է եղել մեկնածների թվից: Նախորդ տարվա ցուցանիշը - 25 հազար 932 է եղել: Այսինքն, 2017-ին մեկնածների թիվը 25 հազար 932-ով ավելի է եղել ժամանածների թվից: Փորձագետները կանխատեսում էին, որ այս տարին կփակենք + 10 հազարով: Փաստորեն ժամանումները կանխատեսվածից կրկնակի ավել են: Դուխով», – գրել է Փաշինյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2011 թ.–ի մարդահամարի հիման վրա, 2018 թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ կազմել է 2 969,2 հազար մարդ։ Հայաստանի բնակչության թիվը 2018 թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ, 2017 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 10,4 հազար մարդով։ Միաժամանակ, տարեսկզբի համեմատ հանրապետության բնակչության թիվը նվազել է 3,5 հազարով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
02 Մայիսի 2024
Ասել է, որ ինքը «գողական կյանքով ապրող է», պարտքը պետք է տան իրեն․ Գեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել
Գեղարքունիքի բնակիչը զանգել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը «գողական կյանքով ապրող» անձ է ու պարտքը պետք է տան իրեն
15:33
02 Մայիսի 2024
Հայաստանում Ոստիկանության գվարդիա է ստեղծվում․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Կլինի լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն
15:00
02 Մայիսի 2024
Ոստիկանությունը ուժային կառույց է , ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Ոոստիկանությունը ուժային կառույց է , ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, բայց պետք է լինեն շատ հստակ ստանդարտներ
14:19
02 Մայիսի 2024
Փաշինյանը պարզաբանում է, թե որն է անվտանգության զգացողությունը կիրանցիների համար
Փաշինյանը մեկնաբանել է թեզն այն մասին, որ Կիրանցում կառուցվող դպրոցն Ադրբեջանի սահմանից լինելու է դիտարկվող, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել անվտանգ
13:54
02 Մայիսի 2024
Կալանավորվել է ընդդիմադիր պատգամավորի օգնականը․ նրան մեղադրանք է առաջադրվել
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով պատգամավորի օգնականը կալանավորվել է
13:44
02 Մայիսի 2024
Ոստիկանությունը հերքում է Կիրանցում բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն կիրառելու մասին տեղեկությունները․ընդդիմությունն այլ բան է հայտարարում
)։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտնել է, որ կիրանցիների նկատմամբ բռնություն է իրականացվել
12:37
02 Մայիսի 2024
Գործ ունենք մի իշխանության հետ, որը, սեփական ժողովրդին ահաբեկելով, փորձում է կյանքի կոչել իր հակապետական ծրագիրը․ Արծվիկ Մինասյան
Մինայանը հայտարարել է, որ կիրանցիներին ծեծելով և ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ
12:01
02 Մայիսի 2024
Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյանն՝ իշխանության հեռանալու եկեղեցու պահանջի մասին
Աստվածաշունչն ասում է՝ «ամեն իշխանությունն Աստծուց է»․ Փաշինյանն՝ իշխանության հեռանալու եկեղեցու պահանջի մասին
11:11
02 Մայիսի 2024
Կիրանցում բերման ենթարկված 30 անձինք ազատ են արձակվել
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել
10:39
02 Մայիսի 2024
Հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում ՊՆ դիրքեր չեն լինելու, ծառայություն են իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածում սահմանի վրա  Պաշտպանության նախարարության դիրքեր չի ունենա
10:23
02 Մայիսի 2024
Կիրանցում լարված իրավիճակ է․ կան ավելի քան 30 բերման ենթարկվածներ
Կիրանց գյուղում վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել, մեծ թվով ոստիկաններ են բերվել
09:10
02 Մայիսի 2024
ՊՆ-ն Կիրանցում ականազերծում է կատարում. ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել
ՊՆ-ն Կիրանցում ականազերծում է կատարում. ոստիկանությունն ուժեղացված ծառայության է անցել