551.42
7.27
484.72
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Կամար» բիզնես կենտրոն. կամուրջ ավանդույթների և մոդեռնի միջև, կանաչ տեխնոլոգիաներ և պատմական բացառիկ գտածոներ (ՖՈՏՈ)
20:19
15 Հունիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում շահագործման է հանձնվել «Կամար» նոր բիզնես կենտրոնը, որը կառուցվել է շուրջ 100 տարի առաջ հիմնադրված Թիֆլիսի առևտրային բանկի և հայկական Գյուղատնտեսական բանկի տեղում։ Նոր կենտրոնը միավորել է հին Էրիվանի ճարտարապետական լուծումները, ինչպես նաև մոդեռն մոտեցումներն ու լուծումները։

Բիզնես կենտրոնի տնօրեն Արտաշես Կազախեցյանը խոսել է այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում շենքի նոր հայեցակարգը, ինչ հետաքրքիր «կանաչ» լուծումներ են գործարկվել կառուցման ժամանակ և պատմական ինչ բացառիկ գտածոներ են իրականացվել շինարարության ժամանակ։

Ներդրումներ` հանուն զարգացման

Բիզնես կենտրոնի շենքի շինարարությամբ զբաղվել է «Prodeco» ընկերությունը (Property Development Company), որը ներառված է «Ամերիա» ընկերությունների խմբում։ Ինչպես նշում է Կազախցյանը, «Ամերիան», ներդրումներ կատարելիս, միշտ հավատարիմ է ոչ միայն եկամուտ ստանալու նպատակին, այլև փորձում է լրացուցիչ ներդնել նորարարության տարրեր և լինել մեկ քայլ առաջ։

Նրա խոսքով, նախագծի իրականացմանն ուղղվել է 25 մլն դոլար, որոնք ներգրավվել են մասնավոր ներդրումների հաշվին։

«Prodeco–ն միջոցներ է ներգրավել ոչ թե որպես անշարժ գույքում իրականացվող ներդրումներ, այլև` փորձ` կառուցելու գերժամանակակից ճարտարապետական լուծումներով շինություն և ապահովելու «կանաչ տեխնոլոգիաների» սկզբունքները` միաժամանակ ապահովելով շինության էներգախնայողությունը», – ասաց Կազախեցյանը։

Նշելով, որ շենքն առանձնանում է այլ բիզնես կենտրոններից` Կազախեցյանն ընդգծեց «կանաչ» տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև ձգտումը` ներդաշնակորեն համադրելու հին հայկական, երևանյան ճարտարապետական ավանդույթները ժամանակակից նորարարական լուծումների հետ` ապակու և մետաղի կիրառմամբ։

Ամեն նորը լավ մոռացված հինն է

Бизнес центр Америабанк

Ինչպես նշում է բիզնես կենտրոնի տնօրենը, շենքի կառուցման ժամանակ հիմնական նպատակն էր պահպանել «երևանյան անկյունն» ու հին տարրերը, ինչի համար ծախսվել է զգալի ժամանակ և ռեսուրս, այդ թվում` հին շենքի և դրա հետագա վերականգնման թվայնացման մասով։

Նոր կենտրոնի շենքը կարծես հենվում է հին շենքերի երկու ճակատների վրա, որոնք կառուցվել են այս նույն վայրում նախորդ դարասկզբին։ Նոր շինությունն ամբողջությամբ ընկալելու համար հարկավոր է դրան նայել կողքից։ Աջ կողմից տեղակայվել է 1910 թ.–ին կառուցված Թիֆլիսի առևտրային բանկի շենքը, որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից` թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով։

Այս շենքում մեկ դար շարունակ միշտ տեղակայված են եղել ֆինանսական կառույցներ, բանկեր, իսկ այսօր այստեղ է գտնվում Ամերիաբանկի մասնաճյուղը` պահպանելով շինության ավանդույթները։ Մուտքից ձախակողմյա հատվածում գտնվում է Գյուղատնտեսական բանկի շենքը, որը կառուցվել է 1926 թ.–ին` ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, որի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին։ Շենքը կառուցված է մոխրագույն բազալտից։ 

Նախագծի հեղինակների` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի և քանդակագործ Դավիթ Երևանցու մտահղացմամբ, կենտրոնում, իրենց պատմական նախորդներից մի փոքր այն կողմ գտնվում է բիզնես կենտրոնի շենքը, որի մուտքի խորհրդավոր կամարը, կարծես, յուրօրինակ կամուրջ է պատմության և արդիականության միջև: Կամարի կենտրոնում «կենաց ծառն» է` երկարակեցության և բարգավաճման հայկական ավանդական խորհրդանիշերից մեկը: 

Միաժամանակ, սև տուֆից կառուցված հին շենքի տարրերն օգտագործվում են նաև շենքի ինտերիերում` ստեղծելով պատմական ժառանգության պահպանման ընդհանուր մթնոլորտ։

 «Կանաչ» պատ և տեխնոլոգիաներ 

Бизнес центр Америабанк

Բիզնես կենտրոնի շենքը, դեռ չհասցնելով գործարկվել, արդեն ռեկորդներ է գրանցել։ Բիզնես կենտրոնի նախագիծը դարձել է առաջինը Հայաստանում, որը հավաստագիր է ստացել BREEM հեղինակավոր բրիտանական ընկերության կողմից, որն իրականացնում է շինությունների`«կանաչ» տեխնոլոգիաներին համապատասխանության ուսումնասիրություն և հավաստագրում։ 

Երկրորդ ռեկորդը «կանաչ» պատն է, որը Եվրոպայի ամենաբարձր «կենդանի» պատն է, ունի 20 մ բարձրություն,  ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ։ Նախագիծն իրականացրել է Green Lad ընկերությունը` Novintiss ֆրանսիական ընկերության տեխնոլոգիաներով։ Ուղղահայաց կանաչապատման ամենակարևոր առավելությունը յուրահատուկ թարմությունն ու բնական տեսքն է, որ ունի շինությունը։ Բացի այդ, «կանաչ» պատը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը։ Այն ծառայում է նաև որպես արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ` մեղմացնելով շոգը 8–10 աստիճանով։ 

Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել են փոքրիկ ջրվեժներ, որտեղից ջուրը գոլորշիանում է` ստեղծելով լրացուցիչ խոնավություն։ 

Արխիվային գտածոներ

Бизнес центр Америабанк

Հին ավանդույթներին և ճարտարապետական լուծումներին համապատասխան շինություն կառուցելու համար վեր են հանվել բազմաթիվ արխիվային փաստաթղթեր ինչպես Երևանից, այնպես էլ Թբիլիսիից։ Շինարարությունը տևել է երեք տարի, այդ ընթացքում ճարտարապետներն ու նախագծի մշակողները վերանայել են բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ և կատարել են բացառիկ գտածոներ, որոնք տեղակայված են շենքի թանգարանային հատվածում։

Թանգարանում ներկայացված են հարյուրամյա վաղեմություն ունեցող լուսանկարներ, որտեղ ներկայացված է Շահումյան հրապարակը (այնտեղ մինչ օրս գտնվում է շենքը), Թիֆլիսի առևտրային բանկի գործունեության մասին պատմական փաստեր, փաստաթղթեր բանկի հիմնադրման որոշման մասին։ Ցուցանմուշների թվում կարելի է տեսնել մեկդարյա վաղեմության պարտատոմսեր, որոնք գտնվել են շենքի հիմքի տակ, ինչպես նաև Թիֆլիսի առևտրային բանկի կնիքը։

Արխիվային նյութերի ուսումնասիրությունների ժամանակ բացահայտվել է «Սև» շենքի իրական ճարտարապետը` Միքայել Օհանջանյանը։ Մինչև վերջերս շենքի ճարտարապետն էր համարվում Բորիս Մեհրաբյանը։ 

Թանգարանում կարելի է նաև ծանոթանալ շինությունների պատմությանը, իմանալ,թե ինչ ընկերություններ են տեղակայվել այդ շինություններում տարբեր  տարիներին։

Բացառիկ շինության նոր բնակիչները 

Бизнес центр Америабанк

Ինչպես նշում է Կազախեցյանը, չնայած որ բիզնես կենտրոնի շենքը նոր է բացվել, այն արդեն համալրված է։ Շենքն ունի 9 հարկ, ինչպես նաև երկու ստորգետնյա հարկ, որտեղ կառուցվել է կայանատեղի`նախատեսված 100 մեքենայի համար։ Բիզնես կենտրոնի տարածքի հիմնական մասը զբաղեցնում է Ամերիաբանկը, բացի այդ շենքում են տեղակայվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, «Ռոսգոսստրախ» ընկերության, Philip Morris–ի երևանյան ստորաբաժանման գրասենյակները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատունն ու Ասիական զարգացման բանկը։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Դեկտեմբերի 2018
ՊՆ–ն պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերը
ՊՆ–ն պարզաբանում է վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերը:
20:22
18 Դեկտեմբերի 2018
Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները բյուջեի մասին (ՎԻԴԵՈ)
Բյուջեով  քաղաքի աշխատանքների  ծավալը չի նվազել. քաղաքապետի տեղակալի պարզաբանումները բյուջեի մասին:
19:46
18 Դեկտեմբերի 2018
17 նախարարությունից կմնա 12–ը. կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում. ԶԼՄ
17 նախարարությունից կմնա 12–ը. կառավարության կառուցվածքում փոփոխություններ են սպասվում:
19:09
18 Դեկտեմբերի 2018
425 միլիոն դրամի վնաս. ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը
425 միլիոն դրամի վնասի. ՊԵԿ-ը բացահայտել է հարկերից խուսափելու հերթական խոշոր դեպքը:
18:57
18 Դեկտեմբերի 2018
Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն
Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն:
18:30
18 Դեկտեմբերի 2018
Ուշադրություն վարորդներին. Երևանի կենտրոնական փողոցների երթևեկը կդադարեցվի դեկտեմբերի 18–21–ը
Ուշադրություն վարորդներին. Երևանի կենտրոնական փողոցների երթևեկը կդադարեցվի դեկտեմբերի 18–21–ը:
17:47
18 Դեկտեմբերի 2018
Ոստիկանության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Ոստիկանության նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ:
15:55
18 Դեկտեմբերի 2018
Երևանի` 2019 թվականի բյուջեի նախագիծը քննադատության է արժանացել. քաղաքապետարանում «Նովոստի–Արմենիա»–ին ներկայացրել են մանրամասները
2019 թվականի Երևանի բյուջեի նախագիծն առայժմ քննարկման փուլում է և կընդունվի դեկտեմբերի 25–ին Ավագանու խորհրդի նիստում։
14:35
18 Դեկտեմբերի 2018
Հայաստանի խորհրդարանը կուսումնասիրի ապօրինի հարստացման դեպքերը
Հայաստանի նոր խորհրդարանում  ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ:
14:19
18 Դեկտեմբերի 2018
Երևան-Կազան ուղիղ չվերթեր են գործարկվում
Նոր տարվա տոներին Կազանի օդանավակայանում բացվում են երեք նոր չվերթեր դեպի Երևան:
11:42
18 Դեկտեմբերի 2018
ԶԼՄ–ները հայտնում են Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ամսաթիվը
Ի սկզբանե ծրագրվում էր նիստը գումարել հունվարի 7–ին։
11:11
18 Դեկտեմբերի 2018
Հայտնի է դարձել, թե երբ Հայաստանի նախագահը կտեղափոխվի
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն օրենք է ստորագրել, որի համաձայն, Բաղրամյան 26–ի շենքը կդառնա նրա նստավայրը: