526.4
7.25
475.99
+32
Եղանակը Երևանում
Հայ

ԿԸՀ–ն ներկայացնում է բոլոր 2010 ընտրատեղամասերի տվյալները. «Իմ քայլը» հավաքել է 70,43%

10:09
10 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԸՀ–ն ներկայացրել է բոլոր 2010 ընտրատեղամասերի նախնական արդյունքները։ ԱԺ անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, առաջատարն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 70,43%–ը (884 456 մարդ)։ ԲՀԿ–ն հավաքել է 8,27% (103 824 ընտրող), երրոդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% (80 024 ընտրող)։ 

Նախկին իշխող ՀՀԿ–ն չի կարողացել հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%–ը (59 059 մարդ)։ 

Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ`ՀՅԴ`3,89% (48 811), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82% (22 862), «Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99% (12 389), «Մենք» կուսակցությունների դաշինք` 2% (25 174), «Քրիստոնեա–ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն` 0,51% (6 456), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33% (4122), «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն` 0,68% (8530)։

Խորհրդարան անցնելու համար սահմանված է 5%–անոց շեմ` կուսակցությունների համար և 7%–անոց շեմ` դաշինքների համար։ Ընտրողների մասնակցության շեմ ՀՀ–ում չկա։ Ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունների արդյունքներով` խորհրդարան կանցնի առնվազն երեք քաղաքական ուժ` անկախ կուսակցությունների և դաշինքների համար սահմանված տոկոսային շեմի հաղթահարումից։-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
24 Օգոստոսի 2019
Ոստիկանությունը կսկսի «մաքրել» Ամուլսարն ակտիվիստներից
Ոստիկանությունը սեպտեմբերի 4–ից կսկսի Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքի «մաքրում» ակտիվիստներից:
10:00
24 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 19-23)։

20:33
23 Օգոստոսի 2019
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ
Հրապարակվել է 3D հոլովակ Ամուլսարի հանքի շահագործման պահանջների վերաբերյալ:
19:42
23 Օգոստոսի 2019
Ջերմուկի բնակիչների տեղը` աբովյանցիները. Փաշինյանին պատմել են Ամուլսարի ևս մեկ խնդրի մասին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ այցելել է Ջերմուկ քաղաքը:
19:00
23 Օգոստոսի 2019
Փաշինյան. հայ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա պետականության ու ինքնիշխանության կորուստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:
18:46
23 Օգոստոսի 2019
ՀՀ նախագահն ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը
Նախագահ Արմեն Սարգսյանի օգոստոսի 23-ի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թ.-ին ստորագրված հրամանագիրը:
16:48
23 Օգոստոսի 2019
ՀՀ ՌՈ գնդապետը մեղադրվում է 68,1 մլն դրամի կաշառք ստանալու մեջ
Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՊՆ ՌՈ բաժանմունքի պետին:
15:14
23 Օգոստոսի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկն արագացրել է ապառիկ վարկերի ձևակերպման գործընթացը
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների և գործընկերների հարմարավետության համար մի քանի անգամ արագացրել է ապառիկ վարկ ձևակերպելու գործընթացը:
14:49
23 Օգոստոսի 2019
Փաշինյանն առցանց ասուլիս կանցկացնի ELARD–ի հետ Ամուլսարի հարցով
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ
14:10
23 Օգոստոսի 2019
Հայ բժիշկները 7 ժամ շարունակ մասնիկ առ մասնիկ վերականգնել են պացիենտի դեմքը (ՖՈՏՈ)
Դիմածնոտային բարդ վիրահատություն է կատարվել «Հերացի» համալսարանական հիվանդանոցում։
10:56
23 Օգոստոսի 2019
Վարչապետ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ (ՎԻԴԵՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ուղղաթիռով ժամանեց Ջերմուկ։
10:33
23 Օգոստոսի 2019
Երևանում կզովանա
Հահիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։