ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում նախօրեին կինը ծննդաբերել է արտաքնոցում։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Ջաջուռ գյուղի 30–ամյա բնակչուհի Ա.Բ.–ն նախօրեին ծննդաբերել է բակում գտնվող արտաքնոցում, և երեխան ընկել է հորը։
Загружается новость ...
"Право"
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեպքի մասին ահազանգը ստացվել է նախօրեին ժամը 14։43–ին։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Ա. Բ.-ը տեղափոխվել է Ախուրյանի Մոր և Մանկան կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:
«Փրկարարները հորից (մոտ 2 մ խորության) դուրս են բերել սինթետիկ պարկի մեջ փաթաթած նորածնի անկենդան մարմինը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–