Հրապարակվել է ՌԴ ԱԻՆ 6 հատուկ չվերթով տեղափոխված քաղաքացիների ամբողջական ցուցակը
08.07.2016,
17:19
Հրապարակվել է Վերին Լարսի անցակետի ժամանակավոր փակման հետևանքով ՌԴ ԱԻՆ-ի հատուկ չվերթերով Երևան տեղափոխված քաղաքացիների ամբողջական ցուցակը:
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանի՝ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևին ուղղված նամակի հիման վրա և ՀՀ ԱԻ և ՌԴ ԱԻ նախարարությունների համագործակցության արդյունքում ս.թ. հունիսի 30-ից հուլիսի 1-ը 6 հատուկ չվերթով Ռուսաստանի Բեսլան քաղաքից Երևան է տեղափոխվել 289 ՀՀ քաղաքացի և հակառակ ուղղությամբ՝ 13 ՌԴ քաղաքացի, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հատուկ չվերթները կազմակերպվել էին Լարսի անցակետի ժամանակավոր փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված քաղաքացիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:
Ռուս–վրացական սահմանի Վերին Լարս անցակետով է անցնում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը։ Այս ուղղությունը փակվել է հունիսի 23–ին անցակետից 2 կմ հեռավորության վրա տեղի ունեցած քարաթափից հետո, որտեղ Տերեկ գետի վարարման հետևանքով 500-600 մ հատվածն ամբողջովին փլուզվել է։
Վերին Լարսի անցակետը բաց է, սակայն հողի հոսելու վտանգ կա. նախարար>>
Յուրաքանչյուր չվերթի իրականացման ընթացքում ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացրել է ժամանող և մեկնող քաղաքացիների ցուցակները:
6 չվերթով Հայաստան ժամանած 289 ՀՀ և Ռուսաստան մեկնած 13 ՌԴ քաղաքացիների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով: -0-