ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Տամբովի բանտում 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են Հայաստան, այլ փոխանակում` ՌԴ քաղաքացու հետ, հաղորդում է past.am կայքը:
Загружается новость ...
"Право"
Ապրիլի 25–ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով 2013 թվականին բեռնատարով «Նոր Մոսկվայի» տարածքում 18 մարդու կյանք խլած ավտովթարի մեղավոր էր դարձել, կարտահանձնվի Հայաստան:
«ՀՀ իշխանությունները, Արդարադատության նախարարությունը հետևողական ջանքեր են գործադրել դատապարտյալի փոխանցման խնդրի լուծման ուղղությամբ և ներկայում Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է», – ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Կայքի աղբյուրների վկայությամբ, սակայն, Հրաչյա Հարությունյանին ոչ թե արտահանձնում են, այլ փոխանակում` Հայաստանի ՔԿՀ–ներից մեկում իր պատիժը կրող ՌԴ քաղաքացու հետ: -0-