ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հրապարակ» թերթին հայտնի է դարձել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի զուսպ վարքի պատճառը` կապված Երևանում ՊՊԾ գնդի շենքի զավթումից հետո ստեղծված լարված իրավիճակի հետ:
Թերթի տեղեկություններով, անձամբ Սերժ Սարգսյանն է հրահանգել չլինել դեպքերի կիզակետում, խրոխտ ձայնով հայտարարություններ չանել և ավելի չսրել իրավիճակը:
Փոխարենը` իրադարձությունների կիզակետում է նրա առաջին տեղակալը` Հունան Պողոսյանը, որն ավելի մեղմ է և քաղաքակիրթ, կոնֆլիկտի չգնացող և սուր անկյունները հարթող:
«Ի դեպ, այս օրերին որոշ շրջանակներում քննարկում են ոստիկանապետի հրաժարականի հարցը: Սակայն մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ նման պաշտոնանկություն այժմ չի լինի», - նշվում է հոդվածում: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում