415.63
4.18
390.04
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը հայտնվել է անբարենպաստ եղանակային պայմաններում

12:50
11 Հուլիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Երևանում և հանրապետության մի շարք մարզերում ուժեղ քամին` ուղեկցվող հորդառատ անձրևով և կարկուտով, տանիքներ և ծառեր է պոկել:

Ուժեղ քամին գյուղերում

ՀՀ ԱՒՆ-ի հաղորդագրության համաձայն, հորդառատ անձրևի պատճառով անձրևաջրերը լցվել են Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-րդ փողոցին հարակից տների մեջ: Ուժեղ քամու հետևանքով վնասներ են եղել նաև Աղձք, Ագարակ, Ոսկեվազ, Ոսկեհատ և Օշական գյուղերում: Վնասի չափերը որոշելու համար կկազմվի հանձնաժողով:

Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի կենտրոնական փողոցում ուժեղ քամուց ծառեր են շրջվել: Դեպքի վայր մեկնած փրկարարները փողոցի երթևեկելի հատվածից հեռացրել են ընկած 3 ուռենի, Արագած փողոցի տներից մեկի նկուղից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ:

Երևանը ևս վնաս է կրել

Նախօրեին ահազանգեր են ստացվել նաև Երևանում: Այդպես, ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վարդաշենի 8-րդ փողոցի տներից մեկի տան տանիքը պոկվել և ընկել է ավտոճանապարհին: Դեպքի վայր է մեկնած փորկակարները պարզել են, որ տան տանիքի մետաղաթիթեղները և փայտյա կառուցատարրերը պոկվել և ընկել են «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Բացի այդ, վնասվել են նաև ևս երկու մեքենա: Ռոստովյան փողոցի թիվ 9/10 շինության տանիքը քամուց պոկվել և ընկել է «Toyota Camry» մակնիշի և «Mersedes ML» մակնիշի ավտոմեքենաների վրա: Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն:

Բացի այդ, քամուց վնասվել է Երևանի Ջրաշեն թաղամասի թիվ 107 միջնակարգ դպրոցի տանիքը, իսկ հաստաբուն ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված: Ուժեղ քամին պոկել է նաև Խաղաղ Դոնի փողոցում գտնվող մանկապարտեզի տանիքը: Դեպքի վայր ժամանած փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Նոր Արեշի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է հարևան տան դիմաց: Փրկարարները հեռացրել են տան տանիքի փայտյա կառուցատարերը (մոտ 50 քմ) և բացել տան մուտքը:

Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, Վերին Անտառային փողոցում՝ Շառլ Ազնավուրի կեցավայրի դիմաց, նշված շենքի հարևանությամբ գտնվող տանիքը քամու հետևանքով պոկվել և շպրտվել է ցած` փակելով ճանապարհի ոչ միայն երթևեկելի, այլ նաև հետիոտնային հատվածը:

Ветер сорвал крышу с дома

Իշխանությունների արձագանքը

Ինչպես հայտնում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, կիրակի տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով տուժել են Արմավիրի շուրջ 15 համայնքներ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ուշ երեկոյան մեկնել է Արմավիրի մարզ:
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ նախարարը եղել է Ակնալիճ և Մայիսյան համայնքներում:

Տարածք է այցելել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Տեղացած կարկուտի պատճառած վնասներին տեղում ծանոթանալուց հետո քննարկվել են ձեռնարկվելիք միջոցառումները:

Սա դեռ վերջը չէ...

Երկուշաբթի առավոտյան Երևանում կրկին տեղացել է հորդառատ անձրև` ուղեկցվող կարկուտով և քամու ուժեղացմամբ: Օդի ջերմաստիճանը երկուշաբթի առավոտյան նվազել է մի քանի աստիճանով: Օդերևութաբանների կանխատեսումով` նման անկայուն եղանակը կպահպանվի նաև առաջիկա երկու օրերին: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
14:26
23 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար
13:47
23 Ապրիլի 2024
Ցուցարարները փակել են Երևան–Սևան մայրուղին՝ աջակցելով տավուշցիներին
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին՝ ի աջակցություն Տավուշի մարզում տարածքների հանձնման դեմ բողոքող ցուցարարներին
12:36
23 Ապրիլի 2024
Այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար
Ուշադրություն․ այսօր Երևանում մի շարք փողոցներ են փակվելու
12:14
23 Ապրիլի 2024
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը հայ–ադրբեջանական սահմանին
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա
21:15
22 Ապրիլի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
19:37
22 Ապրիլի 2024
Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Ուշադրոյթյուն․ Երևանի դպրոցներից մեկում էլեկտրական շչակ է գործարկվելու