Հայաստանում ողջ շաբաթ տեղումներ են սպասվում

15.01.2018, 10:29
Թաց աշխատանքային շաբաթ է սպասվում։
Հայաստանում ողջ շաբաթ տեղումներ են սպասվում
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարզերից շատերում և Երևանում հունվարի 15–19–ը սպասվում են տեղումներ, Երևանում գիշերային ժամերին հնարավոր է թաց ձյուն, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։

Загружается новость ... "Лево"

Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 15–ին կնվազի 4–6 աստիճանով, 17–18–ին նույնքան կբարձրանա։

Երևանում առաջիկա հինգ օրը ցերեկային ժամերին կանխատեսվում է +3...+6, գիշերը` 0...-2։–0–