ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հաջորդ տարի թանկացումների նոր ալիք է սպասվում, սա այն բանից հետո, երբ բարձրանա ծխախոտային արտադրանքի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը, գրում է «Ժողովուրդը»։
Օրաթերթը նշում է, որ ակցիզային հարկը, դրա հետևանքով ծխախոտի ու ալկոհոլային խմիչքների գները բարձրացել էին նաև այս տարվա հունվարի մեկից: Հիմա նույնը սպասվում է նաև հաջորդ տարի:
«Սա, ի դեպ, նախորդ իշխանությունների թողած ժառանգությունն է»,– նշվում է հոդվածում։
Загружается новость ... "Лево"
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը պայմանավորված է նաև ԵԱՏՄ կարգավորումներով, որպեսզի հասարակությունը հնարավորինս քիչ օգտվի վնասակար նյութեր պարունակող արտադրատեսակներից:
«Հաջորդ տարվա հուլիսի 1-ից կընդլայնվի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավել գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Ի դեպ, Ֆինանսների նախարարությունը նախատեսում է 2019 թվականի հուլիսի 1-ից բարձրացնել գարեջրի ակցիզային հարկի դրույքաչափը»,-գրում է թերթը:–0–