418.04
4.21
392.6
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում ջրի սակագինը բարձրացվեց

12:42
22 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի նիստի ժամանակ հաստատեց «Veolia Jur» ջրամատակարարման միասնական օպերատորի («Veolia Generale des Eaux» ֆրանսիական ընկերության դուստր) ներկայացրած հայտը, որը վերաբերում է Հայաստանում ջրի սակագնի բարձրացմանը։

Ինչպես ՀԾԿՀ–ի նիստի ժամանակ նշեց կառույցի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, «Veolia Jur» ընկերության ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների սակագինը կկազմի 191,414 դրամ մեկ խմ–ի դիմաց` նախկին 180 դրամի փոխարեն (բոլոր գները ներկայացված են ներառյալ ԱԱՀ–ն)։ Այդ գումարից ջրամատակարարման սակագինը կկազմի 162,702 դրամ, իսկ ջրահեռացմանը` 28,712 դրամ։

«Ընկերության արտոնագրի համաձայն` ընկերության գործունեության երկրորդ տարում սակագները պետք է շտկվեն` կախված արժույթի փոխարժեքի փոփոխությունից, գնաճից, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունից և սպառման բազիսային ծավալից, ինչը հաշվի առնելով` ընկերությունն առաջարկում էր բարձրացնել սակագինը` հասցնելով 194,3 դրամի», – ասաց Բաղրամյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, կարգավորիչն իրականացրել է մոնիտորինգ և պարզել է, որ սպառման բազիսային ցուցանիշը տարվա արդյունքում նվազել է 10 մլն խմ–ով և կազմել 113,1 մլն խորանարդ։

«Հաշվի առնելով ցանցի կորուստները, 2018 թ.–ին 116,2 մլն խորանարդ մետրի չափով նախատեսված սպառման բազիսային ծավալը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի սակագնի ու արժույթի փոխարժեքի փոփոխությունը` ջրի սակագինը սահմանվել է 191,4 դրամ», – ասաց Բաղրամյանը։

Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի Ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանն իր հերթին ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն և կարգավորիչի հետ համատեղ մշակվել են շարքային սպառողի համար սակագնի բարձրացման չեզոքացման առաջարկներ։

«Օրերս մենք համապատասխան առաջարկը կներկայացնենք կառավարության քննարկմանը, որտեղ նախատեսված կլինի, որ շարքային սպառողի համար սակագինը կմնա անփոփոխ, իսկ տարբերությունը կփոխհատուցվի վարձակալման վճարի տեսքով, որը ընկերությունը վճարում է բյուջե», – ասաց Սերգոյանը։

Միաժամանակ խմելու ջրի և ջրահեռացման մեծածախ ծառայությունների սակագինը կկազմի 57,423 դրամ խորանարդ մետրի դիմաց։ «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի ստորգետնյա ջրերի հեռացման սակագինը կազմում է 11,114 դրամ խորանարդ մետրի դիմաց։

Սակագներն ուժի մեջ են մտնում 2018 թ.–ի հունվարի 1–ից։ Միաժամանակ ընկերությունը եռամսյակը մեկ անգամ պետք է հաշվետվություն ներկայացնի սպառման ծավալների վերահսկման հարցում հայտնաբերված խախտումների մասին։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ից կայացած կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է պահպանել ջրի գործող սակագինը 2018 թ.–ին, և սականգի բարձրացման դեպքում մտադիր է «Veolia Jur» ընկերության հետ համատեղ լուծումների գտնել մանրածախ սակագների պահպանման համար։

ՀՀ վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է սակագների փոփոխության պարագայում քսանօրյա ժամկետում աշխատել ընկերության հետ և որոշման նախագիծ ներկայացնել սակագնի պահպանման վերաբերյալ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:18
22 Ապրիլի 2024
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
Ապրիլի 24–ին Երևանի մետրոյի գրաֆիկում կլինեն ժամային փոփոխություններ
13:42
22 Ապրիլի 2024
7 անձ է ձերբակալվել Տավուշում միջպետական ճանապարհը փակելու ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
«Մարտական եղբայրություն» ՀԿ–ի 7 անդամներ ձերբակալվել են Տավուշում խուլիգանական արարքներ կատարելու կասկածանքով
12:18
22 Ապրիլի 2024
Լարված իրավիճակ Ոսկեպարում․ տավուշցիները փորձում են արգելել ականազերծումը
Ոսկեպարում այս րոպեներին լարված իրավիճակ է։ Տավուշցիները հավաքվել են և փորձում են թույլ չտալ ականազերծումը
11:15
22 Ապրիլի 2024
Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում
Տավուշցիները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում
10:34
22 Ապրիլի 2024
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
Դեպի Երևան և Երևանից մեկնող 12 չվերթ է հետաձգվել․ «Զվարթնոցից» նշում են պատճառը
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։