485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
12:28
06 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում քննարկվում է աշխատող մայրերին պետության հաշվին դայակի ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև աշխատանքի էլեկտրոնային բորսա ստեղծելու հնարավորությունը, երկուշաբթի ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը խորհրդարանական հանձնաժողովներում 2018 թ.–ի պետբյուջեի նախագծի լսումների ժամանակ։

Նրա խոսքով, 2018 թ.–ին կառավարությունը նախատեսում է իրականացնել երեք նոր ծրագիր, որոնք ուղղված են սոցիալական–ժողովրդագրական խնդիրների լուծմանը, մասնավորապես, արդեն ներկայացվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի և աշխատանքի համատեղման հնարավորության օրենսդրական նախաձեռնությունը։

«Մենք նախատեսում ենք հնարավորություն ընձեռել երիտասարդ մայրիկներին համատեղել աշխատանքն ու մինչև 3 տարեկան երեխայի խնամքը, երբ մայրիկը կարող է գտնել դեկրետային արձակուրդում օրինական հիմունքներով։ Մասնավորապես, մենք առաջարկում ենք երիտասարդ մայրիկին աշխատանքի ժամանակ տրամադրել դայակ, որի ծառայությունների դիմաց կվճարի պետությունը», – ասաց Ասատրյանը։

Նախարարը միաժամանակ չնշեց դայակի տրամադրման պայմաններն ու նրա ծառայությունների դիմաց վճարի չափը։

Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը նաև նախատեսում է փոխել իր քաղաքականությունը բնակչության զբաղվածության ոլորտում` ստեղծելով աշխատանքի էլեկտրոնային բորսա։

«Էլեկտրոնային բորսան թույլ կտա լուծել ոչ միայն գործազուրկների զբաղվածության խնդիրը, որոնք գտնվում են հաշվառման մեջ աշխատանքի բորսայում, այլև այն անձանց, որոնք ցանկանում են հետաքրքիր աշխատանք գտնել ինքնուրույն և առանց լրացուցիչ ծախսերի», – ասաց Ասատրյանը։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
09 Դեկտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
21:05
08 Դեկտեմբերի 2017
Քաղաքացու բողոքի հիման վրա Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել
Երևանի խանութներից մեկում բրնձի և պամելոյի նմուշառումներ են վերցվել:
19:54
08 Դեկտեմբերի 2017
Երևանում 38–ամյա տղամարդու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
38-ամյա Արշակ Գալստյանի դիակը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին իր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքներով։
16:09
08 Դեկտեմբերի 2017
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար։
12:57
08 Դեկտեմբերի 2017
Երևանի բանուկ պողոտայում երթևեկի փոփոխություն
Փոփոխությունը կատարվում է խցանումներից և տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով։
11:20
08 Դեկտեմբերի 2017
ԱԺ-ն ընդունեց 2018թ. բյուջեի նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների նախագիծը։
19:56
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի տարածքում 2017թ. սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել. ԱԻՆ
Հայաստանի տարածքում 2017 թվականի սկզբից 193 երկրաշարժ է գրանցվել:
17:43
07 Դեկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ակցիա՝ «Ձմեռային խնայողություններ»
Ակցիայի շրջանակներում ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդների համար գործելու են բարձրացրած տոկոսադրույքներ:
14:39
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանի բնակիչները նշել են, թե որքա՞ն գումար է հարկավոր լավ կյանքի համար (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Հարցման մասնակիցները պատասխանել են այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքա՞ն գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար։
13:40
07 Դեկտեմբերի 2017
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի
Դավթաշենի բնակարաններից մեկում ԱՄՆ–ի 63–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել։
12:43
07 Դեկտեմբերի 2017
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով
Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
12:29
07 Դեկտեմբերի 2017
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսն էլ փակ է բեռնատարների համար
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն: