ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԱԾ–ն դիմել է Կրթության և գիտության նախարարությանը ոչ պետական բուհերում բացահայտված խախտումները վերացնելու և հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու կապակցությամբ, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը։
Մասնավոր բուհերի կողմից կեղծ դիպլոմ է տրվել ընդհանուր առմամբ 20 քաղաքացիների` Հայաստանի երկու քաղաքացու, Իրանի մեկ, ԱՄՆ–ի ութ, Ռուսաստանի երկու, Ուզբեկստանի մեկ, Իսրայելի մեկ, Վրաստանի հինգ քաղաքացիների։
Հարուցվել են քրեական գործեր։ Երկու գործով ռեկտորները ճանաչվել են մեղավոր և պետք է տուգանք վճարեն։ Երրորդ գործով քննությունը շարունակվում է։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում