Հայաստանի պաշտպանության նախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հավանական փոխարինողն է
12.09.2016,
13:34
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, կիրակի «Ինտերֆաքսին» է հայտնել ՀՀ կառավարության աղբյուրը:
«Շուտով Օհանյանը կազատվի Պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը», - ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է հանրապետության պետական կառավարման ոլորտում սպասվող լայնամասշտաբ փոփոխությունների մասին:
Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ: Նրա խոսքով, հավակնորդը Հայաստանի ներկայացուցիչ է: -0-