486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից ամենաանվտանգ երկրների ցանկում է. զեկույց
14:08
19 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներառվել է ամենաանվտանգ երկրների ցանկում ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից, նշվում է «Ահաբեկչության գլոբալ վարկանիշ 2015» զեկույցում, որը հրապարակել է Լոնդոնի տնտեսության և խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace)։

Հայաստանը զբաղեցրել է 116–րդ տեղը 162 պետությունների շրջանում։

Համեմատության համար հարկ է նշել, որ մի քանի տասնյակ երկրներ, որտեղ ահաբեկչության սպառնալիքը գրեթե հավասար է զրոյի, կիսում են 124–րդ տեղը։ Հայաստանի հարևաններ Ադրբեջանն ու Վրաստանը զբաղեցնում են համապատասխանաբար 93–րդ և 71–րդ տեղերը։

Ըստ ուսումնասիրության` Հայաստանի համար հավանական սպառնալիքի աղբյուրներից մեկը 2014 թ.–ին քրդական ջոկատների հետ 70 էթնիկ հայերի մասնակցությունն է ԻՊ–ի դեմ պայքարում։

Ռուսաստանը վարկանիշում զբաղեցրել է 23–րդ տեղը, ԱՄՆ–ն 35–րդն է։ 

Զեկույցը վերլուծում է 162 երկրներում տիրող իրավիճակը, որտեղ բնակվում է երկրագնդի բնակչության 99,6 տոկոսը։ Նախորդ տարի ահաբեկչության զոհ է դարձել 32,6 հազար մարդ` 2013 թ.–ին գրանցված 18,1 հազարի համեմատ։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:52
22 Փետրվարի 2017
ԴԱՀԿ աշխատակիցներն ավելի քան 10 մլն դրամի գողություն են կատարել քաղաքացու բնակարանից
ԴԱՀԿ աշխատակիցները հափշտակել են ներքնակների տակ պահված 9.504.000 ՀՀ դրամին համարժեք ռուսական ռուբլին և պահարանի մեջ գտնվող 1.350.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր:
13:42
22 Փետրվարի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է ինտերնետային գնումներ կատարելու ժամանակակից եղանակ
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն:
13:21
22 Փետրվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում կկիրառվեն «Իսկանդերները»
Այս զենքի նշանակությունն ու պարամետրերը թույլ են տալիս անուղղելի վնաս հասցնել այն երկրի ենթակառուցվածքին, որի դեմ այն կկիրառվի:
11:34
22 Փետրվարի 2017
ՃՈ–ն բարիանում է. դրական փոփոխություններ են սպասվում
Ճանապարհային ոստիկանությունում սպասվում են դրական փոփոխություններ։
08:00
22 Փետրվարի 2017
Երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` փետրվարի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:59
21 Փետրվարի 2017
Կառավարությունում քննարկվել են Կոտայքի մարզից ներկայացված ծրագրերը
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է հետևողականորեն աշխատել ներդրողների հետ։
20:31
21 Փետրվարի 2017
Ինչպե՞ս է 4–ամյա երեխան դուրս եկել մանկապարտեզից. նոր մանրամասներ և հանգամանքներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեխան բերանքսիվայր ընկած է եղել ջրում, ոտքերով դեպի ափամերձ մասը:
17:14
21 Փետրվարի 2017
Հրապարակվել են ընտրությունների նախնական ցուցակները
ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրությունների նախնական ցուցակները:
15:37
21 Փետրվարի 2017
Կեղծ հակահիպերտոնիկ դեղորայք և հակաբիոտիկներ են հայտնաբերվել Հայաստանում
«Պրեստանս» հակահիպերտոնիկ կեղծ դեղամիջոցներ և «Ցեֆտրիաքսոն Աստերիա» կեղծ հակաբիոտիկ է հայտնաբերվել Երևանում և երկրի մի շարք մարզերում:
12:40
21 Փետրվարի 2017
Ստավրոպոլը Երևանի հետ կանոնավոր ավիահաղորդակցություն կհաստատի
«Ստավրոպոլ» միջազգային օդանավակայանը ծրագրում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մայրաքաղաքի հետ։
11:43
21 Փետրվարի 2017
Սերժ Սարգսյանը հորդորել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՀԱԿ–ին
ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում:
08:00
21 Փետրվարի 2017
Երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի՝ փետրվարի 20-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը: