ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց:
«ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-