Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալում. ՔԿ–ն քրգործ է հարուցել

11.10.2017, 13:55
Քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։
Հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալում. ՔԿ–ն քրգործ է հարուցել
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող Չապլին Արմենի Մարգարյանի մահվան հանգամանքները։

Загружается новость ... "Лево"

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017 թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը՝ ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ, ով անմիջապես  տեղափոխվել է զինհոսպիտալ։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը զինհոսպիտալից տեղեկացվել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ին,  գրանցվել է զինվորի կենսաբանական մահը:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: –0–