+3
Եղանակը Երևանում
Հայ

Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

14:51
10 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել է անփոփոխ թողնել «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանմա միջոցը` թողնելով կալանքի տակ, հայտնել է նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Հարությունյանը վիրավորվել է հուլիսի 26-ին իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ, ապա տեղափոխվել հիվանդանոց: Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով: Այս հոդվածներով կատարված հանցանքը պատժվում է 6-ից 12 տարի ազատազրկմամբ: Որպես խափանման միջոց Հարությունյանի նկատմամբ ընտրվել է կալանքը:

«Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի վերաքննիչ բողոքը, որով բողոքարկվում էր վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը: Երեկ թե դատավորը, թե դատախազը տեսան Հովհաննեսի վիճակը: Գամված էր անկողնուն ու ինքը պետք է խոչընդոտի՞ քննությանը, սա պարզապես ծիծաղելի է»,- մեջբերում է Ղարագյոզյանի խոսքերը Aysor.am լրատվական կայքը:

Ղարագյոզյանը նաև նշել է, որ պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։

«Պատրաստվում ենք հրատապ դիմում ներկայացնել Եվրոպական դատարան, որպեսզի քննի իմ պաշտպանյալի կալանավորման օրինականության հարցը», – նշել է Ղարագյոզյանը։

Ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի զինված կողմնակիցները հուլիսի 17–ին մուտք են գործել ՊՊԾ գնդի տարածք։ Նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանւ հրաժարականը և ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր ապօրինի զենք պահելու կասկածանքով։

Հուլիսի 31–ին «Սասնա ծռեր» զինված խումբը վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին։ Այդ ժամանակահատվածում զոհվել են ոստիկանության երկու աշխատակիցներ, խմբի անդամների և իրավապահների շրջանում եղել են վիրավորներ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ
16:22
22 Մարտի 2024
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ ձերբակալվեց նաև հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանը․ ՎԻԴԵՈ
16:07
22 Մարտի 2024
Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը (ՎԻԴԵՈ)
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո Ուրուգվայում բացվեց ՀՀ դեսպանությունը․ ՎԻԴԵՈ
15:22
22 Մարտի 2024
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին (ՎԻԴԵՈ)
Պլատոնն ու «Կատարյալ պետությունը»․ Փաշինյանը TikTok–ում խոսել է քաղաքացու ազատության մասին․ ՎԻԴԵՈ
14:59
22 Մարտի 2024
Կոշտ ձևով ձերբակալել են հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանին. ՔԿ–ն նշում է, թե որ քրվարույթով են նրան ձերբակալել (ՎԻԴԵՈ)
ՀԺԿ–ն խստորեն դատապարտել է «ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ»․ ՎԻԴԵՈ
13:24
22 Մարտի 2024
Ինչպե՞ս առցանց փոխել կենսաթոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
Ինչպե՞ս օնլայն փոխել թոշակը կամ նպաստը վճարող բանկը․ քայլ առ քայլ հրահանգ
11:19
22 Մարտի 2024
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Կոնվերս Բանկը հայտարարում է Converse Mobile՝ նոր, ավելի մեծ հասանելիությամբ հավելվածի գործարկման մասին
10:27
22 Մարտի 2024
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Հայաստանին կրկին ցիկլոն է մոտենում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
16:02
21 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում․ Անդրանիկ Քոչարյան
ՔՊ–ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները ոչ մի միակողմանի զիջման չեն գնում Ադրբեջանին տարածքների հարցում
15:49
21 Մարտի 2024
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2023-ին գրանցել է ավելի քան 30% աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ)  վարկային պորտֆելը 2023թ-ին ավելացել է ավելի քան 30%-ով՝ 31.12.2023թ-ի դրությամբ  կազմելով 222,6 մլրդ ՀՀ դրամ
13:58
21 Մարտի 2024
Մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել
Հայաստանում մսուր–մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել