438.87
4.39
404.41
+4
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ վարչապետը նշել է, թե ով է աշխատելու տոնական օրերին

14:47
30 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստին հանձնարարել է մաքսային ծառայության և առևտրային բանկերի ներկայացուցիչներին մշակել Ամանորյա տոների աշխատանքային ժամանակացույցը։

Նա նշեց, որ անցկացված հետազոտությունների համաձայն, նախատոնական և տոնական օրերին կտրուկկբարձրանում է արտաքին առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների ակտիվությունը, զգալիորեն ավելանում է ապրանքների ներմուծման ու արտահանման ծավալն ու հաճախականությունը, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից սահմանների հատման դեպքերը։

Загружается новость ... "Лево"

«Այդ իսկ պատճառով, անհրաժեշտ է նախատոնական և տոնական օրերին ապահովել մաքսային և բանկային ծառայությունների հասանելիությունը ինչպես տնտեսվարող սուբյեկտներին, այնպես էլ ֆիզիկական անձանց համար, ինչպես նաև ապահովել ապրանքների համար մաքսային ընթացակարգերի կատարումը», – ասաց Կարապետյանը։

Ելնելով այս ամենից` նա հանձնարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարին և առաջարկեց Կենտրանաական բանկի նախագահին դեկտեմբերի 2–ից սկսած և մինչև տոնական օրերի ավարտն ապահովել մաքսային և բանկային ծառայությունների անխափան տրամադրում, այդ թվում`հանգստյան ու տոնական օրերին, սահմանելով աշխատակիցների հերթապահության գրաֆիկ։

Ինչ վերաբերում է բանկերին, ապա խոսք է միայն այն բանկերի մասին է, որոնք գործում են մաքսային կետերի տարածքներում կամ դրանց մոտակայքում։

Հայաստանի բնակիչներին ամանորյա երկար հանգստյան օրեր են սպասում, այդ մասին «Նովոստի Արմենիա» գործակալությանը հայտնել էր ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

«Այս տարի Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հանգստյան օրերը չեն կրճատվի», – նշել էր Արարատյանը։ Փաստացի, Ամանորյա տոնական օրերը կսկսվեն դեկտեմբերի 30–ից և կտևեն մինչև հունվարի 7–ը ներառյալ։

Ըստ «Տոների և հիշարժան օրերի մասին» ՀՀ օրենքի, Սուրբ Ծնունդը և Ամանորը նշվում են Հայաստանում դեկտեմբերի 31–ից հունվարի 6–ը, ոչ աշխատանքային օրերը` դեկտեմբերի 31–ը, հունվարի 1, 2–ը (Ամանոր) և հունվարի 6–ը (Սուրբ Ծնունդ)։ Ընդ որում, հունվարի 7–ը երկրում նույնպես ոչ աշխատանքային է` մեռելոց։

Հայաստանում նոր տարվա առաջին աշխատանքային օրը կլինի երկուշաբթի` հունվարի 8–ը։ Այսպիսով, Հայաստանի բնակիչները 9 օր ազատ ժամանակ կունենան։

Վարչապետ Կարեն Կարապետյանը դեմ է երկար ամանորյա հանգստյան օրերին, դեռ կառավարության առաջին նիստին` 2017 թ.–ին, վարչապետն առաջարկել էր կրճատել այդ օրերի քանակը։ Այն ժամանակ նա հարցրեց նախարարներին` շատ չե՞ք հանգստացել։ «Առաջարկում եմ քննարկումներ անցկացնել նաև հասարակության հետ և գտնել այս հարցի պատասխանը», – ասել էր Կարապետյանը։

Սա է պատճառը, որ Կարեն Կարապետյանի որոշմամբ 2017 թվականին Ամանորյա օրերին և հանգստայն օրերին բանկերը և մաքսային ծառայություններն աշխատում էին արտակարգ ռեժիմով։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:42
28 Փետրվարի 2024
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են մոտ 4մլն դրամ հափշտակելու մեջ
12:23
28 Փետրվարի 2024
Ինքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում, հայ զինծառայողները վնասազերծել են նրան
Գիշերը Իիքնաձիգով զինված ադրբեջանցին հատել է սահմանը Տեղ համայնքում
21:15
27 Փետրվարի 2024
Գլխավոր դատախազի հրամանով՝ «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել դատախազի նկատմամբ
Կարգապահական վարույթի արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով
16:04
27 Փետրվարի 2024
Կարգելվի մուտք գործել ԵՄ առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից մեկնաբանել են (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Կարգելվի ԵՄ մուտք գործել առանց կենսաչափական անձնագրերի․ ՀՀ ՆԳՆ–ից «Նովոստի–Արմենիա»–ին մեկնաբանել են
14:13
27 Փետրվարի 2024
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին հայոց պատմության նոր դասագրքի համար
7–րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել ԿԳՄՍՆ–ին
12:46
27 Փետրվարի 2024
Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գան. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանից այնտեղից դուրս գան, ասել է Ալեն Սիմոնյանը․ ՎԻԴԵՈ
10:50
27 Փետրվարի 2024
Երևան Գյուլբենկյան փողոցի 30/3 շենքի մոտ զինամթերքի նմանվող առարկայի հայտնաբերման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերված զինամթերքի նմանվող առարկաները վերցվել են
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին