ՀՀ վարչապետը` ՀՀԿ առաջին փոխնախագահ

26.01.2017, 21:57
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ:
ՀՀ վարչապետը` ՀՀԿ առաջին փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ և քաղաքական հանձնաժողովի ղեկավար, հինգշաբթի հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ–ի և խորհրդի նիստից հետո։

«Ընտրվել է նոր խորհուրդ, որին անդամակցել են կուսակցության 35 ներկայացուցիչներ։ Կուսակցության փոխնախագահներ են ընտրվել Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանն ու Արմեն Աշոտյանը։ Ավագների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը», – տեղեկացրեց նա։–0–